Ինչ պետք է իմանալ բնակարան վարձակալելիս

GTN.am

Առաջին անգամ վարձակալում եմ բնակարան։ Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել։

Ответов: 1

  • Лучший ответ
    GTN.am

    Հիմնական կանոնները․ 1) Գրավոր պայմանագիր՝ վարձի չափը, վճարման օրը, ժամկետը և լուծարման պայմանները գրված լինեն։ 2) Երաշխիքային գումար՝ ինչ գումար է, ինչ դեպքերում է վերադարձվում, գրեք պայմանագրում։ 3) Գույքի և վիճակի ցուցակ՝ լուսանկարեք տունը մտնելիս, որպեսզի հետո վեճ չլինի։ 4) Հաշվիչների ցուցմունքները՝ գրանցեք մտնելու օրը։ 5) Կոմունալ վճարները՝ պայմանավորվեք, ով ինչ է վճարում։ 6) Համոզվեք, որ վարձատուն է սեփականատերը կամ ունի լիազորագիր։ Փող մի փոխանցեք՝ առանց բնակարանը տեսնելու և առանց պայմանագրի։

Телефоны, ссылки и мессенджеры не разрешены